‘Աշխարհի ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստները’

892

CIES Football Observatory հետազոտական կենտրոնը կազմել է մինչեւ 20 տարեկան աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը: Առաջին տեղում է Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150.3 միլիոն եվրո:

Լավագույն եռյակում են նաեւ Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին ու Հռոմի «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն:

Մինչեւ 20 տարեկան ամենաթանկ ֆուտբոլիստները

1. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ.») — 150,3 միլիոն եվրո
2. Մատեո Գենդուզի («Արսենալ») — 70,1
3. Նիկոլո Ձանյոլո («Ռոմա») — 67,4
4. Կայ Հավերց («Բայեր») — 64,3
5. Դեկլան Ռեյզ («Վեստ Հեմ») — 64,2
6. Ջանլուիջի Դոնարումա («Միլան») — 59,4
7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») — 55
8. Ջաստին Կլյույվերտ («Ռոմա») — 44,3
9. Օբիտ Ն՛Դիկա («Այնտրախտ») — 44,1
10. Ռայան Սեսենյոն («Ֆուլհեմ») — 43,5

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Վալենսիա» — «Արսենալ» խաղը կսպասարկեն հոլանդացի մրցավարներ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Պաուլո Դիբալայի համար’