‘Աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքում Երևանը 187-րդն է’

1073

Mercer ընկերության «Աշխարհի ամենաթանկ քաղաքները զբոսաշրջիկների համար» վարկանիշում Երեւանը բարձրացել է  8 կետով և զբաղեցրել 187-րդ հորիզոնականը 211 քաղաքների շարքում:

Վրաստան մայրաքաղաք Թբիլիսին գտնվում է 194-րդ տեղում, Բաքուն` 46 — րդ, Թեհրանը` 77 – րդ տեղերում: Թուրքիայի քաղաքներից Ստամբուլը գտնվում է 135-րդ տեղում:  Ամենաթանկ քաղաքն է Անգոլայի մայրաքաղաքը Լուանդան, որին հաջորդում է Չադի մայրաքաղաք Նջամենան, իսկ երրորդ տեղում է Հոնկոնգը: Առաջին տասնյակում են նաև Սինգապուրը, Ցյուրիխը, Ժնևը, Տոկիոն, Բեռնը և Շանհայը:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվել է հինգ մայրցամաքների 211 քաղաքներում: Թանկությունը գնահատել է ավելի քան 200 կետերով, ընդգրկելով բնակարանների գները, ինչպես նաև տրանսպորտը, սնունդը, հագուստը, ժամանցը և այլն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը «ձեռնաշարժությամբ զբաղվողներին» օր ու արև չի տալիս’
Հաջորդ հոդվածը‘Հիմնանորոգման աշխատանքների պատճառով կդադարեցվի Երևան-Սևան-Իջևան ճանապարհի երթևեկությունը’