‘Ոստիկանությունը «ձեռնաշարժությամբ զբաղվողներին» օր ու արև չի տալիս’

1971

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, բայց չի հաղորդում ոստիկանության պաշտոնական կայքը, հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Երևանի Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Միքայելյանին:

Վերջինս կասկածվում է հասարակական վայրերում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար:

Նշենք, որ ինչպես երևում է կայքի հրապարակած լուսանկարներից Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցներից մեկը Դավիթ Միքայելյանին բերման ենթարկելու պահին եղել է քաղաքացիական շորերով և «չստիկներով», որոնք վերջինիս շատ խանգառել են վտանգավոր հանցագործին վնասազերծելու ժամանակ, այնքան շատ, որ «չստիկները» հայտնվում են ոստիկանի ձեռքերում:

Հավելենք նաև, որ սա արդեն երկրորդ դեպքն է, ինչ հաղորդվում է «ձեռնաշարժությամբ զբաղվողներին» վնասազերծելու մասին:

Հուլիսի 11-ին նույն shamshyan.com-ը հաղորդել էր, որ Երևան քաղաքի ոստիկանները Մանկական երկաթուղու տարածքից տարբեր օրերի բերման են ենթարկել 3 մարդու, որոնք վերջին 10 օրերի ընթացքում նշված վայրում՝ թաքնվելով ծառերի հետևում, նայելով Մանկական երկաթուղու տարածքում իրենց հանգիստն անցկացնող, լողացող կանանց և աղջիկներին, զբաղվել են ձեռնաշարժությամբ:

Հաղորդվում էր նաև, որ Ոստիկանության ղեկավարությունը խիստ հանձնարարական է տվել, որ այն վայրերում, որտեղ ամառվա այս տապին հանգստանում են քաղաքացիները, ուժեղացված ծառայություն կատարվի:

Փաստորեն, Երևանի բնակիչները կարող են հանգիստ լինել, քանի որ ոստիկանությունը «ձեռնաշարժությամբ զբաղվողներին» օր ու արև չի տալիս: Մնում է միայն մաղթել իրավապահներին, որ նույն ջանասիրությամբ զբաղվեն ավելի ծանր հանցագործությունների բացահայտմամբ:

Նախորդ հոդվածը‘Ներկայացվել են 2014 թվականի բուհերի ընդունելության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքում Երևանը 187-րդն է’