‘Աշխարհի ամենակրթված ֆուտբոլիստների եռյակը. Goal.com’

952

Մարզական հեղինակավոր Goal.com կայքը կազմել է աշխարհի ամենակրթված ֆուտբոլիստների վարկանիշը:

Համաձայն այդ վարկանիշի, աշխարհի ամենակրթված ֆուտբոլիստ է համարվել Իսպանիայի հավաքականի եւ «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան, որը լրագրողի մասագիտություն է ստացել Մադրիդի Պոլիտեխնիկական համալսարանում:

Երկրորդ տեղում է «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը, որն ունի Սանկտ-Պետերբուրգի Տեխնոլոգիայի եւ դիզայնի համալսարանի դիպլոմ:

Երրորդը անգլիական «Հալլ Սիթիի» խաղացող, նիգերիացի Սեյի Օլոֆինյանան է, որը ինժեներ-քիմիկոսի մասնագիտությամբ բակալավրի կոչում ունի:

Նախորդ հոդվածը‘«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք անվանակարգերում’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Աբրամովիչին ՀԴԲ-ում հարցաքննել են Ռուսաստանի՝ որպես ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության կապակցությամբ’