‘Աշխարհի առաջնության 9 աստղերը (ֆոտոշարք)’

3499

Մի քանի oրից Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Իսկ դա նշանակում է, որ այս ֆուտբոլիստների անունները կհնչեն ամեն քայլափոխի: Ներկայացնում ենք Մունդիալի ինը աստղերի անունները:

Նեյմար (22 տարեկան, Բրազիլիա) 

Պելեի հետևորդն է և տանտերերի գլխավոր հույսը: Ասում են` «սիրում եմ»-ից ավելի հաճախ` Բրազիլիայում Նեյմարի անունն է հնչում:

Քրիստիանո Ռոնալդու (29 տարեկան, Պորտուգալիա)

«Ոսկե գնդակ»-2013-ի արժանացած ֆուտբոլիստն ունի հիանալի վիճակագրություն:  Ռոնալդուն արդեն չորս խաղաշրջան  անընդմեջ իր ակումբի համար նվազագույնը 50 գոլ է խփել:  Ֆուտբալասերները նրանից միշտ նորանոր սխրանքներ են սպասում:

 
Լեոնել Մեսսի (26 տարեկան, Արգենտինա)

Եթե դուք մինչև այսоր չեք տեսել Մեսսիի խաղը, ուրեմն` դուք ընդհանրապես ֆուտբոլ չեք տեսել: Այս դեպքում նույնիսկ կարելի է աշխարհի առաջնութունն էլ չնայել: 
 

Անդրեա Պիրլո (34տարեկան, Իտալիա) 

Թվում է՝ մենք կծերանանք, իսկ նա դեռ ֆուտբոլային հանճարեղ փոխանցումներ կկատարի: Այս երևակայությունից Պիրլոն մեզ ազատել է՝ ասելով, որ Իտալիայի հավաքականից կհեռանա Բրազիլիայի Մունդիալից հետո: 
 

Ֆրանկ Ռիբերի (31 տարեկան, Ֆրանսիա) 

Ֆրանսիայի հավաքականի և մյունխենյան «Բավարիայի»  հիմնական  շարժիչ ուժն է: Ցավոք, այս ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և բաց կթողնի մրցաշարը:  


Չավի և Ինյեստա (34 և 29 տարեկան, իսպանացիներ) 

Չավին և Ինյեստան վաղուց արդեն վերածվել են միասնական մեխանիզմի: Պարտականությունների բաժանումն այսպիսին է՝ մեկը 100%-անոց ճշգրտությամբ փոխանցում է կատարում, իսկ մյուսը՝ գոլ  խփում, այդ թվում` նաև հաղթական գոլը:


Յայա Տուրե (30 տարեկան, Կոտդիվուար) 

 

Երբ գնդակն այս ֆուտբոլիստի ձեռքում է, նրան կանգնեցնելն ուղղակի անհնար է: Խոսակցություններ են շրջում այն մասին, որ նրան իր ազգի շամաններն են оժտել  գերմարդկային հզորությամբ: 
 

Ֆիլինպ Լամ (30 տարեկան, Գերմանիա) 

Գերմանական ֆուտբոլային կոնցեռնի  ամենակայուն շարժիչ ուժն է: Նա առանց խնդիրների կարող է խաղալ ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ հենակետային կիսպաշտպանի դիրքերում:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի «դաբրոյով» Maratuk Travel-ի բիզնեսն են խլե՞լ’
Հաջորդ հոդվածը‘«Մարաթուկ Թրեվլ»-ից պնդում են, որ իրենք նամակ չեն ուղարկել ‘