‘Աշխարհի առաջնությունից 6 оր առաջ’

1078

Բրազիլան ընդամենը 6 оր հետո աշխարհի առաջնությունը կհայտարարի բացված:  Միլիոնավոր մարդիկ, իրենց հոգու խորքում նախընտած  թիմն ունենալով՝ կերկրպագեն այս կամ այն հավաքականին, իրենց սիրած ֆուտբոլիստին: Իսկ մինչ այդ  Բրազիլիլան նախապատրաստվում է… Ինչպե՞ս: Հայտնի է, որ այս երկրում սոցիալական ծանր վիճակը, տնտեսական խնդիրները մարդկանց դրել են դժվարին կացության առաջ, և ամենուր բողոքի ակցիաներ են:  Իսկ նախоրեին Բրազիլիայի սպորտի նախարարը հայտարարել է, որ ամեն ինչ չէ, որ պատրաստ է Աշխարհի առաջնությանը, և կան շատ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է անդադար աշխատել: Այս կապակցությամբ, իր խոսքն է ասել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Իոզեֆ Բլատերը, ով հույս է հայտնել, որ աշխարհի առաջնությունը մարդկանց մեջ շատ բան կփոխի և նրանք նորովի կնայեն աշխարհին: Ու թեև այս բազմաթիվ դժվարությունների ու հոգսերի՝ Բրազիլիան մեծ ոգևորությամբ է պատրաստվում ֆուտբոլային տոնին:

 

Նշումներ

ԲՐԱԶԻԼԻԱ. ՍԱԼՎԱԴՈՐ

Քաղաքը երկու հարթությունների վրա

Ֆուտբոլիստներին, հյուրերին ու երկրպագուներին սիրով կընդունի  Սալվադոր քաղաքը և «Ֆոնտե-Նովա» մարզադաշտը:  Բաիյա նահանգի մայաքաղաք Սալվադորը իր մեծությամբ Բրազիլիայի երրորդ քաղաքն է՝ երեք մլն բնակչությամբ: Այս քաղաքը մինչև  1763 թվականը եղել է Բրազիլիայի գլխավոր քաղաքը: Այդպիսին մնացել է մինչև այն պահը, երբ  Ռիո դե Ժանեյրոն նրանից խլեց այդ կարգավիճակը: Այս հանգամանքը շատ ցավագին եղավ  Սալվադորի համար և երկար ժամանակ արգելք դարձավ նրա զարգացմանը:

 Սալվադորի առանձնահատկությունն այն է, որ նա սփռված է երկու հարթությունների վրա: «Ներքին քաղաքը» գտնվում է ծովի հարթության վրա և առևտրի կենտրոն է:  «Վերին քաղաքը» համարվում է Սալվադորի պատմական կենտրոնը: Այստեղ գտնվում են սյունազարդ ոճով կառուցված կառավարական հաստատությունները, թանգարաններ, եկեղեցիներ և այլ կառույցներ:

 «Վերին» -ից և «Ներքին» քաղաքներ կարելի է տեղափոխվել  յուրահատուկ տրանսպորտի միջոցով, որն այս քաղաքի գրավչություններից մեկն է:Այն  «Լասարդա» վերելակն է, որը ստեղծվել է դեռևս 1869 թվականին, իսկ  2006-ին ներառվել է Բրազիլիայի մշակութային և պատմական ժառանգության ցուցակում: Քաղաքային տրանսպորտի այս ունիկալ տեսակը յուրաքանչյուր оր միջին հաշվով տեղափոխում է  28 հազար մարդ: .

Սալվադորում  կլիման հասարակածային է: Ողջ տարվա ըննթացքում այստեղ շոգ  է և խոնավ: Այնուհանդերձ, Ատլանտիկայից եկող քամին մի փոքր մեղմացնում է տոթը:.Սալվադորը Բրազիլիայի ամենա «աֆրիկական» քաղաքն է, որովհետև Բաիյայի նահանգում են ապրում աֆրիկական  սևամորթ ստրուկների հետնորդները: Այնպես, որ այստեղ միախառնված են կյանքի ժամանակակից կենսաձևն ու աֆրիկյան ավանդույթները:

«Ֆոնտե-Նովա»

Ֆուտբոլ Սալվադորում շատ են սիրում:  Այստեղ հիմնադրվել է երկու խոշոր ակումբ՝«Բաիյա»-ն և  «Վիկտորյան»:  Այս երկու թիմերը երբեմն կատաղի պայքար են մղում միմյանց դեմ:  Այս քաղաքում ծնվել են բավական նշանավոր ֆուտբոլիստներ: Նրանց շարքում է նաև «Բավարիայի» պաշտպան Դանթեն:.

Աշխարհի առաջնության խաղերը կընդունի «Բաիյա»-ի տնային մարզադաշտը՝ «Ֆոնտե-Նովա»-ն: Այն կառուցվել է հեռավոր 1951 թվականին: Ստադիոնի բացումից  20  տարի հետո,  վերակառուցվել է,  շատացել են նստատեղերը: Այն ժամանակ մարզադաշտում տեղավորվել է 110 հազար մարդ: 1989 թվականին  սահմանվել է ռեկորդային    հաճախում՝   «Բաիյա»-«Ֆլումինենսե» խաղի անձամբ տեսնելու էին եկել

110 438 մարդ:. «Ֆոնտե-Նովա» ստադիանում 2007 թվականի նոյեմբերին տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ: «Բաիյա»-«Վիլա-Նովա» հանդիպումը դիտելու էր եկել 60 հազարից ավելի մարդ: Երբ երկրպագուները տոնում էին  երրորդ դիվիզիոնից իրենց թիմի դուրս գալու իրողությունը, անսպասելիորեն հին տրիբունաներից  մեկը փուլ է եկել: Այս ողբերգությունը խլեց 7 մարդու կյանք, իսկ 40-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Դրանից հետո «Ֆոնտե-Նովա»-ն  գրեթե անբողջությամբ քանդվեց և նորից վերակառուցվեց: Այսօր նա պատրաստ է դիմավորելու իր հյուրերին:

 

Ի՞նչը կխանգարի Մունդիալի հաջող անցկացմանը

Բրազիլիայի որոշ նահանքներում բողոքի ցույցեր  կշարունակվեն մինչև աշխարհի առաջնության բացման оրը: Այս ցույցերը կարող են  անդամալուծել քրեական հանցագործությունների համար պատասխանատու՝ քաղաքային ոստիկանության  աշխատանքների 70%- ը: Բողոքի ցույցերին կմասնակցեն նաև Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլուի, Մինաս Ժերայսի, Բաիյայի, Պերնամբուկուի և Ամազոնասի оրենքի պահապանները:  Հենց այս վայրերում են գտնվում այն խաղադաշտերը, որտեղ կանցկացվեն Մունդիալի հանդիպումները: Իսկ մինչ այդ, խուլիգանները այրել են աշխարհի գավաթի վեցմետրանոց պատճենը՝  Բրազիլիլիայի հավաքականի բազայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Կխանգարե՞ն արդյոք ֆուտբոլային այս երկրում տեղի ունեցող այս իրադարձությունները  այս մեծ մրցաշարի անցկացմանը, կտեսնենք ադեն ընդամենը 6 оր հետո:

Կրակի’ր ինչպես Բրազուկան

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ գնդակի համար անվանում ընտրել են ֆուտբոլի երկրպագուները: Մեկ միլիոն բրազիլացիներից «Brazuca» տարբերակի համար քվեակել է 77% -ը: Ֆուտբոլային այս արկը ունի հետաքրքիր դիզայն. այն զարդարված է երեք երանգի ժապավեններով: Բրազիլիայում հաճախ են կրում այդ գույների ժապավեններով ձեռքի շղթաները և նրանց ծայրերը հանգուցելով՝ երազանք պահում:   Գնդակն ունի երեք շերտ: Նրա պատրաստման տեխնոլոգիան երկար ժամանակ գաղտնի էր պահվում: Ասում են, որ այն ավելի արագ, ճշգրիտ և հեռու կթռչի:

Նախորդ հոդվածը‘G7. Ռուսաստանը պետք է բանակցի Կիևի հետ’
Հաջորդ հոդվածը‘ Գերմանիա-Հայաստան.Ի՞նչ պարզվեց (տեսանյութ)’