‘Աշխարհի առաջնություն. B խմբում իրավիճակը թեժացավ, բայց առանց Հայաստանի’

1041

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտու B խմբում երեկ կայացած հանդիպումներից հետո պայքարը 2-րդ տեղի համար էլ ավելի սրվեց:

Ցավոք սրտի. այդ պայքարից դուրս մնաց Հայաստանի հավաքականը, որը սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին: Չեխերը կարգավորեցին իրենց մրցաշարային գործերը:

Դանիա-Բուլղարիա խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1: Բուլղարացիները առայժմ շարունակում են զարմացնել իրենց արդյունքներով: Իտալիան կանխատեսելի հաղթանակ տարավ Մալթայի նկատմամբ` 2:0:

Մրցաշարային աղյուսակը բավական խճճված տեսք ունի. Իտալիան ունի 13 միավոր (5 խաղ), Բուլղարիան՝ 10 (6 խաղ), Չեխիան՝ 8 (5 խաղ), Դանիան՝ 6 (5 խաղ), Հայաստանը՝ 3 (4 խաղ), իսկ Մալթան` 0 միավոր: Եթե իտալացիների հարցում ոչ մի կասկած չկա, ապա 2-րդ տեղի համար պայքարը խոստանում է հանգուցալուծվել միայն վերջին տուրում` երեք թիմերի մասնակցությամբ:

խումբ 

Հայաստան – Չեխիա՝ 0:3

Մատեյ Վիդրա, 47, 80, Դանիել Կոլարժ, 90+3

Մալթա – Իտալիա՝ 0:2

Մարիո Բալոտելի, 8 (11մ.), 45

Դանիա – Բուլղարիա՝ 1:1

Դանի Ագեր, 63 (11մ.) – Ստանիսլավ Մանոլեւ, 51

Նախորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանը դատախազությունում մի շարք փոխատեղումներ է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական բանակում հայ զինվորին սպանած Աղաօղլուն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման’