Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը դուրս եկավ եզրափակիչ

330

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի մրցաշարում հենացատկի եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի թիմի առաջատար Արթուր Դավթյանը։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը որակավորման փուլում գրավեց առաջին տեղը։

Արթուր Դավթյանը նախորդ օրը դուրս էր եկել նաեւ օղակների վարժության եզրափակիչ։

Օղակների վարժությունում եզրափակիչում է նաեւ Արթուր Ավետիսյանը:

Նժույգ թափեր վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 29-ին եւ 30-ին։

Առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորորդ փուլի մրցաշարում Հայաստանը մասնակցում է 4 մարմնամարզիկով՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը։

Մարզիչներն են Հայկ Նազարյանը եւ Աշոտ Գասպարյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում է:

Նախորդ հոդվածըՄադրիդ․ Ալկարասը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՉավին խոսել է Մեսսիի՝ «Բարելոնա» վերադառնալու հնարավորության մասին