Աշխարհի գավաթ․ Կարլսենն ու Կարուանան դուրս եկան կիսաեզրափակիչ

322

Համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Նորվեգացի գրոսմայստերը երկու պարտիայում 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել 17-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։

Կիսաեզրափակիչում Կարլսենի մրցակիցը կլինի ադրբեջնացի Նիյատ Աբասովը, որը հաղթել է հնդիկ Վիդիտ Գուջրատիին (1,5:0,5)։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը 1,5:0,5 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Լենիեր Դոմինգես Պերեսին։

Կարուանայի մրցակիցը կլինի հնդիկներ Արջուն Էրիգաիսիի եւ Ռամեշբաբու Պրագնանդհայի դիմակայության հաղթողը։ Երկու պարտիայից հետո հաշիվը հավասար է՝ 1:1: Պայքարը կշարունակվի օգոստոսի 17-ին թայ-բրեյքում։

Նախորդ հոդվածըՊատմվածքի էկրանավորման իրավունքը 1 դոլարով վաճառել է ռեժիսորին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ամբողջովին կեղծիք է