Պատմվածքի էկրանավորման իրավունքը 1 դոլարով վաճառել է ռեժիսորին

420

Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ВГИК) Տաշքենդի մասնաճյուղի ուսանողուհի Գուլնարա Իվանովան գրող Սթիվեն Քինգից 1 դոլարով գնել է նրա «Մարդը, որը ձեռք չէր սեղմում» պատմվածքի էկրանավորման իրավունքը և դրա հիման վրա ֆիլմ է նկարահանել։

Տեղեկությունը հաստատել է ռեժիսորը RTVI-ին տված մեկնաբանություններում։

Ուսանողուհին մասնակցել է Dollar Baby ծրագրին, որի շրջանակներում Քինգը սկսնակ ռեժիսորներին հնարավորություն է տալիս օգտագործելու իր ստեղծագործությունները։

Իվանովայի նկարահանած ֆիլմը  Մալայզիայում կայացած կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն թրիլլեր» անվանակարգում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌազմական դրությունը երկարացվել է 90 օրով
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Կարլսենն ու Կարուանան դուրս եկան կիսաեզրափակիչ