Աշխարհի գավաթ. Արոնյանը առողջական խնդիրների պատճառով չներկայացավ առաջին պարտիային

432

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց 1/64 եզրափակիչը։

Լեւոն Արոնյանը չկարողացավ ներկայանալ ավստրալացի Բոբի Չենգի հետ դիմակայության առաջին դասական պարտիային, քանի որ այս շաբաթ ունեցել է բարձր ջերմություն։ Չենգին շնորհվել է հաղթանակ։

ՖԻԴԵ–ի թվիթերյան էջը հաղորդում է, որ լրացուցիչ թեստերից հետո կորոշվի հուլիսի 16–ին երկրորդ դասական պարտիային Լեւոն Արոնյանի մասնակցության հարցը։

Նախորդ հոդվածը«Ռոման» 10-0 հաշվով հաղթանակ է տարել ընկերական խաղում(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱՀԿ-ն Չինաստանին կոչ է անում աջակցել Covid-19-ի ծագման հետազոտության հարցում