Աշխարհի թիվ 1 ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը հեռացրել է Ռուսաստանի դրոշը «Ինստագրամի» իր էջից

614

Աշխարհի թիվ 1 ռակետ, 2021 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող, ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հեռացրել է Ռուսաստանի դրոշի պատկերը «Ինստագրամ» սոցիալական ցանցում իր էջի նկարագրությունից։

Championat.com-ի ներկայացրած լուսանկարներում երևում է, որ նախկինում նրա էջում նշված է եղել ռուսական դրոշը, իսկ հիմա այն բացակայում է։
Փետրվարի 28-ից Մեդվեդևն իր կարիերայում առաջին անգամ գլխավորում է ATP-ի աղյուսակը, որի առաջին հորիզոնականից դուրս է մղել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչին, որն առաջատարի դիրքը զբաղեցնում էր ռեկորդային ժամանակահատվածի՝ 361 շաբաթվա ընթացքում։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԻսպանիայի դատարանը չեղարկել է Ժոզե Մոուրինյուի տուգանքը