‘Աշխարհի վերջը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 23-ը’

922

Աշխարհի վերջը, որ կանխատեսել էին մայաները, հետաձգվում է մինչև դեկտեմբերի 23-ը: Հնդկացիներն իրենց օրացույցն 2012 թ. դեկտեմբերի 21-ով են ավարտում ընդամենը աստղագիտական հաշվարկների հարմարավետության նկատառումով, քանի որ դա ձմեռային գիշերահավասարի օրն է: Իսկ իրականում հնդկացիների  օրացույցը պետք է ավարտվեր կիրակիով: Ըստ Московский комсомолец-ի՝ շատ տարիներ առաջ նման եզրահանգման է եկել խորհրդային գիտնական Յուրի Կնորոզովը՝ աշխարհում միակ մարդը, ով վերծանել է մայաների հին բնագրերը: «Մայաներն իրենք ընդհանրապես  ոչինչ չեն ասել աշխարհի վերջի մասին»,- ասում է Յուրի Կնորոզովի աշակերտը՝ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Գալինա Երշովան:«Մայաների օրացույցը գտել են անցյալ դարի 50-ական թթ. Տաբասկո նահանգի Տորտուգերո փոքրիկ քաղաքում՝ բարձրադիր նեղ սալիկի վրա, բայց սկսել են հետազոտել  միայն 70-ականներին,- պարզաբանել է Երշովան:- Հուշարձանի մի մասը գողացել են ու տեղափոխել ԱՄՆ: Սալիկի գրառումները կազմված են տարեթվերից, չէ՞ որ դա օրացույց է: Դատելով մայաների այլ տեքստերից՝ այդ վայրերում աստղագիտական լավ դպրոց է գոյություն ունեցել: Օրացույցը նկարագրում է 13 մեծ շրջափուլեր և ավարտվում է 13-րդ շրջափուլի վերջով»՝ դեկտեմբերի 21-ով: Սակայն՝ երկու օր սխալվելու հավանականությամբ: Մայա աստղագետների համար դա ընդամենը Հովազի համաստեղությունից գարնանային օրահավասարի կետի անցում էր դեպի Կապկի համաստեղություն, կամ՝ մեզ ավելի հասկանալի՝ Ձկներից Ջրհոս,պարզաբանել է գիտնականը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի վազորդուհին զբաղվել է մարմնավաճառությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Թերլեմեզյանցիները» պահանջում են, որ Ալվարդ Պետրոսյանը ներողություն խնդրի’