‘«Աշխարհի վերջի» մասին լուրերը վնասում են Չինաստանի Կոմկուսին ‘

823

Չինաստանի Չունցին քաղաքի ոստիկանությունը բերման է ենթարկել «աշխարհի վերջի» մասին թռուցիկներով ու բարձրախոսներով տեղեկացնող չորս անձանց:

Իրավապահների խոսքերով, կասկածյալները հայտարարում էին դեկտեմբերի 22-ին սպասվող գլոբալ աղետի մասին՝ հիմնվելով մայաների օրացույցի վրա: Այս տեղեկատվությունը լայն տարածում է գտել չինական սոցցանցերում:

BBC-ն, վկայակոչելով չինական պետական լրատվամիջոցները, հայտնում է, որ իշխանությունները արշավ են սկսել աշխարհի վերջի տեսության կողմնակիցների դեմ, որոնց  մեղադրում են նաեւ չինական կոմկուսին «վնաս պատճառելու» մտադրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Քուվեյթի խորհրդարանը փորձում է մահապատիժ սահմանել սրբապղծության համար’
Հաջորդ հոդվածը‘Մալդինին եւ Վան Բաստենը՝ իտալական ֆուտբոլի Փառքի սրահում’