Աշխարհն արձագանքում է Դոնբասի տարածքների անկախությունը ճանաչելու՝ Պուտինի որոշմանը

622

Ուկրաինայի հարավային տարածքների անկախության ճանաչումը Մոսկվայի կողմից և այնտեղ ռուսաստանյան բանակի զորամասեր մտցնելը Արևմուտքում պատժամիջոցների ու նաև մեկնաբանությունների ալիք է բարձրացրել, թե արդյո՞ք Կրեմլը ավելի հեռուն կգնա, և արդյ՞ք միջազգային հանրությանը կհաջողվի թույլ չտալ հետագա էսկալացիան։

Times-ի թղթակցի կարծիքով՝ Արևմուտքի անկարողությունը ի ցույց դնելու հարցում Պուտինը գերազանցեց իր բոլոր նախորդներին և մտադիր չէ ընկրկել։ Կրեմլը կարողացավ փայլուն կերպով քողարկել իր մտադրությունները․ Արևմուտքում որոշում կայացնող մարդիկ, մոլորության մեջ հայտնվելով իրենց հետախուզական մարմինների կողմից, կենտրոնացել էին թեկուզև սարսափելի, բայց ավելի քիչ հավանական տարբերակի ուղղությամբ՝ ուղիղ հարձակում Կիևի վրա և գրավում։

Ուկրաինային օգնելու մեր անկարողությունը ի չիք է դարձնում մեր հանդեպ վստահությունը, նրանք մեզ զգուշացնում էին, օգնություն էին աղերսում, բայց ի պատասխան՝ հանդիպում էին միայն ամբարտավանության, տգիտության ու անգործության, եզրակացնում է Times-ի լրագրողը։

New York Times-ը հարց է տալիս՝ կարո՞ղ են Բայդենի պատժամիջոցները սանձել Վլադիմիր Պուտինին։ Հարցված փորձագետների կարծիքով՝ ոչ։ Եվ պատճառներից մեկն այն է, որ Պուտինը դաս է քաղել 2014 թվականից, երբ Ռուսաստանն առաջին անգամ բախվեց արևմտյան պատժամիջոցներին, և փորձել է երկրի տնտեսությունն այնպես մեկուսացնել, որ դրան հարվածելը դժվար լինի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըThe Airthings Masters. Լեւոն Արոնյանը չհաղթահարեց նախնական փուլի արգելքը
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Քշի՛ Թուրքիա