‘Աշխարհում ծխողների թիվը հասել է մեկ միլիարդի’

944

Ամբողջ աշխարհում ծխող մարդկանց թիվը հասել է գրեթե մեկ միլիարդի: Այս մասին վկայում են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրի հրապարակած տվյալները: Հետազոտողները նշում են, որ ծխողների թիվը մոլորակի վրա նվազում է, իսկ իրականում ծխող մարդկանց թվի ավելացումը կապված է մոլորակի բնակչության թվի ավելացման հետ. վերջին 50 տարիներին այն գրեթե կրկնապատկվել է:

Որոշ երկրներում, օրինակ՝ Ինդոնեզիայում, Ռուսաստանում, ամեն օր ծխում է բոլոր տղամարդկանց գրեթե կեսը. Գիտնականների կարծիքով՝ ծխողների թիվը կրճատելու համար դեռևս շատ անելիքներ կան: Ընդ որում՝ առաջարկվում է բարձրացնել ծխախոտի ակցիզային դրույքները, տուփերի վրա ավելացնել բժշկական նախազգուշացումները և խստացնել հասարակական վայրերում ծխելու արգելքները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում’