‘Աշոտ Արսենյանը լքեց ՀՀԿ-ն’

2397

ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ կուսակցության անդամ Աշոտ Արսենյանը լքել է եւ խմբակցությունը, եւ՝ կուսակցությունը: Միաժամանակ՝ իր կողմից տարածված հաղորդագրության մեջ, Արսենյանը նշել է, թե միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին եւ ինքն էլ կոչ է անում ցուցարարներին բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհն ու թույլ տալ, որ հանքի աշխատողները անցնեն իրենց բնականոն աշխատանքներին՝ մինչեւ կառավարությունը լուծում կգտնի այդ հարցի շուրջ: 

Ուշագրավն այն է, որ մամուլում հրապարակումներ են եղել, թե հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպան ցուցարարներից ոմանք իրականում ոչ թե բնապահպաններ են, այլ նույն Արսենյանի բարեկամները ու հարազատները: 

Նախորդ հոդվածը‘Ընտրություններ Մեքսիկայում’
Հաջորդ հոդվածը‘«Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանն ազատ է արձակվել. Ա1+’