‘Ընտրություններ Մեքսիկայում’

2343

2018 թ. հուլիսի 1-ին Մեքսիկայում համապետական ընտրություններ են կայանալու. քաղաքացիները կընտրեն երկրի նախագահի, 128 սենատորների և խորհրդարանի ստորին պալատի 500 պատգամավորների, մի քանի նահանգապետերի և քաղաքապետերի:

Հիմնական ուշադրությունը բևեռված է նրան, թե ով կփոխարինի գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին:

Մեքսիկայում ընտրություններն անցնելու են նրա իշխանության հանդեպ համատարած դժգոհության ֆոնին: Պետության հեռացող ղեկավարը չափազանց հեղինակազրկված է սեփական ժողովրդի աչքին: Նրան աջակցելու վարկանիշը կազմում է հազիվ 20 %, թեպետ մի քանի տարի առաջ նրա պատկերը փայլում էր Time ամսագրի շապիկին, և նա համարվում էր Մեքսիկայի «հույսը»:

Սպասումները, սակայն, չեն արդարացել: Պենյա Նյետոն այդպես էլ չի կարողացել հաղթահարել Մեքսիկայի երկու ամենացավալի խնդիրները՝ հանցավորությունը և կոռուպցիան:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը — 1’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Արսենյանը լքեց ՀՀԿ-ն’