Աշոտ Խաչատուրյանցը միաձայն ընտրվեց ռուսական Պրեմիեր լիգայի նախագահ

416

Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմիեր լիգայի նախագահ է ընտրվել Աշոտ Խաչատուրյանցը։ Նա միակ թեկնածուն էր եւ ընտրվել է միաձայն, հաղորդում է Պրեմիեր լիգայի կայքը։

Աշոտ Խաչատուրյանցը հոկտեմբերի 5-ից Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատարն էր Սերգեյ Պրյադկինի հեռանալուց հետո։

Սերգեյ Պրյադկինը Պրեմիեր լիգան ղեկավարում էր 2007թ․ նոյեմբերի 14-ից։ Այս տարվա հունվարի 16-ին նա վերընտրվել էր հինգ տարով։ Աշոտ Խաչատուրյանցը նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի նախագահն է։

Նախորդ հոդվածըՓոխհրաձգությունը դադարել է․ Հայկական կողմն ունի զոհ
Հաջորդ հոդվածը18-ամյա Պեդրին՝ Golden Boy-ի դափնեկիր