‘Աշոտ Սարգսյան. Ինչ-որ բան էն չի Բաղրամյան 26-ում’

3041

Պատմաբան, Կոնգրեսի վարչության անդամ Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է.

Սերժ Սարգսյանն իզուր Միշիկին ուղարկեց Վատիկան։ Չգիտեմ` հիմա ով է նրան փոխարինում, բայց որ գիտելիքներով եւ էրուդիցիայով 100 անգամ զիջում է Միշիկին, փաստ է: Էս՝1995թ. Սահմանադրության առիթով ստորագրահավաքի նախաձեռնությունը վերջն է։ Ավելի հանճարեղ բան եւ ավելի անգրագետ տեքստով չէին կարող մտածել անգամ նրանք, ովքեր հանճարեղության դեմ պարտադիր բուժում են ստանում, կամ` գտնվում մերձավորների հոգածության տակ։ Ինչ- որ բան էն չի Բաղրամյան 26-ում… Եւ սա հերթական մի ախտանշանն է։

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Այսօր անձրեւ, ապա` առանց տեղումների եղանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում շարունակում են գուշակել «Մոնա Լիզայի» ժպիտի գաղտնիքը’