‘«Աշրամ Շամբալա» աղանդի հիմնադիրը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման’

940

Նովոսիբիրսկի շրջանային դատարանն այսօր 11 տարվա ազատազրկման է դատապարտել «Աշրամ Շամբալա» կրոնականան աղանդի հիմնադիր Կոնստանտին Ռուդնևին, հաղորդում է РИА Новости-ին: Ռուդնևը մեղավոր է ճանաչվել քաղաքացու անձի և իրավունքների նկատմամբ ոտնաձգություններ իրականացնող կրոնական միավորում ստեղծելու, բռնաբարությունների, սեռական բնույթի բռնի գործողությունների և թմրանյութերի իրացման մեջ: Դատարանը նաև մեղադրյալից 3,7 միլիոն ռուբլի է գանձել՝ հօգուտ տուժողների:

Շրջանային դատախազության տվյալներով՝ Ռուդնևի «ուսմունքի» գաղափարական հենքը եղել է նրա իսկ հեղինակած «Հիմարի ուղին» գիրքը, որտեղ ծաղրի են ենթարկվում ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, ուսում ստանալու և աշխատելու գաղափարները: Փոխարենը՝ գովերգվում է կույր հնազանդությունը գուրուի ցանկություններին, ով իր հետևորդներին ուղեկցում է դեպի պայծառ ապագա՝ ավելորդ բաներից մաքրագործելով նրանց: Ռուդնևն իրեն հայտարարել էր «եկվոր Սիրիուսից», փրկիչ, որն ուղարկվել է Երկիր՝ մարդկանց փրկելու առաքելությամբ:

Ռուդնևն ինքը դատարանի դահլիճում հայտարարել է, որ աղանդի հիմնադիրը չի հանդիսանում, այլ ընդամենը 1992-1997 թթ. այնտեղ յոգա է դասավանդել: Նրա փաստաբանները պահանջել են հանել բոլոր մեղադրանքները և արդարացնել իրենց պաշտպանյալին: 

Նախորդ հոդվածը‘Երևան-Արմավիր ավտոճանապարհին մարդատար «Գազել» է կողաշրջվել է. կան վիրավորներ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ն ահազանգում է՝ քաղաքացուն անհիմն ազատել են աշխատանքից’