ԱՊԼ-ի ակումբները 100 միլիոն ֆունտ են ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ

296

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները 2024 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են ընդամենը 100 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը 715 միլիոնով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է Deloitte-ն:

Պրեմիեր լիգայի ակումբները կատարել են 17 տրանսֆերային և 13 վարձակալության գործարքը:

2012 թվականից հետո անգլիական ակումբները ավելի քիչ ծախսել էին միայն 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 70 միլիոն ֆունտ:

Ամենաթանկ գործարքն իրականացրել է «Տոտենհեմը», որը «Ջենոայից» 21 միլիոն ֆունտի դիմաց ձեռք է բերել 21-ամյա պաշտպան Ռադու Դրագուշինի տրանսֆերային իրավունքը:

Նախորդ հոդվածըՊետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը
Հաջորդ հոդվածըԺոան Լապորտա. «Ես երբեք չեմ մտածել Չավիին հեռացնելու մասին»