Ժոան Լապորտա. «Ես երբեք չեմ մտածել Չավիին հեռացնելու մասին»

295

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Չավիին, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է պաշտոնից, հայտնում է RAC1-ը:

«Ես երբեք չեմ մտածել Չավիին հեռացնելու մասին: Նա այժմ ավելի մոտիվացված է, քան երբևէ և իրեն ազատ է զգում: Ցանկանում եմ, որ Չավին շարունակի մինչև մրցաշրջանի ավարտը: Կարծում եմ՝ սա լավագույն տարբերակն է։ Նա արժանի չէ աշխատանքից ազատվելու: Մենք հավատում ենք նրան։ Նա մինչև վերջին վայրկյանը տալու է առավելագույնը: Նրա հեռացման մասին իմացել եմ «Վիլյառեալի» հետ հանդիպումից հետո։ Ես սովորաբար իջնում ​​եմ հանդերձարան՝ թիմին ոգևորելու, և նա այդ ժամանակ ինձ ասաց: Չէի սպասում, ուշադիր լսեցի նրան, նա ազնիվ ու արժանապատիվ մարդ է և սիրում է «Բարսելոնան»: Երբ նա ինձ ասաց իր որոշման մասին, ես տեսա, որ շատ է մտածել այդ մասին։ Նրա վրա մեծ ճնշում կար, և նրա այս որոշումը ճիշտ էր: Մեր ակումբի համար կայունությունը շատ կարևոր է, և մենք նրան խնդրեցինք պայքարել, բայց նա մեզ ասաց, որ թիմի զարգացման համար ճիշտ կլինի իր հեռանալը»,- ասել է Լապորտան:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը հրաժարվել է պայմանագրով նախատեսված վերջին տարվա աշխատավարձից, ինչպես նաև կատարական «Ալ Սադին» վճարել է այն գումարը, որը ժամանակին պարտավորվել էր վճարել կատալոնական ակումբը:

Նախորդ հոդվածըԱՊԼ-ի ակումբները 100 միլիոն ֆունտ են ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ
Հաջորդ հոդվածըFourFourTwo․ Համաշխարհային ֆուտբոլի լավագույն աջ պաշտպանները