ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-5-ում 4-ը «Մանչեսթեր Յունայթեդից» են

501

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, պորտուգալացին տարեկան ստանում է 31 մլն եվրո։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն է՝ 24 միլիոն եվրո աշխատավարձով։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ խաղացող՝ դարպասապահ Դավիդ Դե Խեան, որը ստանում է 22 միլիոն եվրո։

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ևս երկու խաղացող հայտնվել է լավագույն հնգյակում՝ Ջեյդոն Սանչոն և Ռաֆայել Վարանը։

Նախորդ հոդվածըԹուրքիան մտադիր է 60 կմ խորանալ Իրաքի տարածքում
Հաջորդ հոդվածըԿշարունակեն զարգացնել միջուկային զինանոցը