‘ԱՊԼ-ն նոր տրանսֆերային ռեկորդ է սահմանել’

965

Այս ամռանը անգլիական Պրիեմիեր լիգայի ակումբներն արդեն հասցրել են  տրանսֆերների վրա ծախսել ռեկորդային գումար: 

Sky Sports-ի լրագրող Բրայան Սուոնսոնը հաշվել է, որ այս տրանսֆերային պատաուհանի ընթացքում, որը  մինչ оրս դեռ բաց է, ԱՊԼ-ի ակումբները ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են 644 մլն ֆունտ: Սա չտեսնված մեծ ցուցանիշ է: 

ԱՊԼ-ի նախկին ռեկորդը սահմանվել է անցյալ տարի (630 մլն ֆունտ):

Նշենք, որ «Մանչեսթր Յունայթեդը» այսоր արդեն 20 մլն եվրոյով ձեռք է բերել «Սպորտինգի» պաշտպան Մարկոս Ռոխոյին:

Մարկոս Ռոխո

Այս մրցաշրջանի ամենաթանկ նորեկներն են դարձել Ալեքսիս Սանչեսը («Արսենալ», 33մլն ֆունտ), Դիեգո Կոստան («Չելսի», 33մլն),Սեսկ Ֆաբրեգասը («Չելսի», 29 մլն), Ռոմելու Լուկակուն («Էվերթոն», 31մլն), Ադամ Լալանան («Լիվերպուլ», 27մլն), Էլյակիմ Մանգալա («Մանչեսթր Սիթի», 35 մլն),Լյուկ Շոու («Մանչեսթր Յունայթեդ», 33 մլն) և Անդեր Էրերա («Մանչեսթր Յունայթեդ»,  32մլն):  

Նախորդ հոդվածը‘Աշխարհի լավագույն քաղաքները Ավստրալիայում եւ Կանադայում են’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» 2015 թվականին չի կարող ձեռք բերել նոր ֆուտբոլիստներ’