ԱՊՀ գլխավոր քարտուղար․ Կազմակերպության վերացման մասին լուրերը սուտ են

208

Անկախ պետությունների համագործակցությունը շարունակում է գոյություն ունենալ և կատարելագործում է իր գործունեությունը, նրա մոտակա լուծարման մասին բոլոր խոսակցությունները սուտ են։

Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Բոլոր խոսակցություններն այն մասին, թե ԱՊՀ-ն քայքայման, անհետացման եզրին է, թե ԱՊՀ-ում առկա խնդիրները շուտով  կհասցնեն այդ միավորման ոչնչացմանը՝ բոլորը սուտ են, հորինվածք են»,- ասել է Լեբեդևը Մինսկում, ԱՊՀ գործադիր կոմիտեում Համագործակցության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում։

Ընդ որում, գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱՊՀ ղեկավարությունը «խնդիրները չի թաքցնում»։

«Ամենակարևորը՝ դրանք քննարկվում են բավական բաց մթնոլորտում՝ այդ խնդիրների լուծումը գտնելու, դրանք լուծելու նպատակով։ Եվ մենք լիահույս ենք, որ այդ լուծումները կգտնվեն»,- նշել է Լեբեդևը։

Նախորդ հոդվածըՀԴԲ-ն զգուշացնում է՝ տոնական օրերին ԱՄՆ-ում բռնությունների սպառնալիքը կարող է մեծանալ
Հաջորդ հոդվածըFIFA The Best. Լավագույն դարպասապահի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը