ՀԴԲ-ն զգուշացնում է՝ տոնական օրերին ԱՄՆ-ում բռնությունների սպառնալիքը կարող է մեծանալ

198

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Ներքին անվտանգության  նախարարության և Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի հետ միասին, նախազգուշացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Միացյալ Նահանգներում ձմեռային տոների ընթացքում բռնությունների սպառնալիքի մեծացման  մասին։

Ինչպես նշվում է համատեղ հայտարարության մեջ, «պահպանվող լարվածությունը՝ կապված Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հետ, մեծացնում է բռնությունների սպառնալիքը միայնակ սուբյեկտների կողմից՝ ձմեռվա ընթացքում խոշոր հանրային հավաքներում»։ Դա վերաբերում է  տոնական ամանորյա և կրոնական միջոցառումներին, նշում են գերատեսչությունները։

«Նման հավաքները կարող են հարմար թիրախ դառնալ նրանց համար, ովքեր հակված են բռնությունների հրեական, քրիստոնեական, մուսուլմանական և արաբական համայնքների դեմ»,- նշվում է փաստաթղթում։

Երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս զգոն լինել և ցանկացած սպառնալիքի կամ կասկածելի գործունեության մասին իրազեկել իրավապահ մարմիններին։

Նախորդ հոդվածըԳազայում վարակիչ հիվանդություններ են տարածվել
Հաջորդ հոդվածըԱՊՀ գլխավոր քարտուղար․ Կազմակերպության վերացման մասին լուրերը սուտ են