ԱՊՀ-ում արձագանքում են ռուսաստանյան զորահավաքին

335

Ռուսաստանյան բանակում ծառայած օտարերկրացիները կարող են քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով։ Թեկնածուներ հավաքագրելու համար Մոսկվայի իշխանությունները «Սախարովո» միգրացիոն կենտրոնում զորակոչային կետ են կազմակերպել։

Եվ այսպես, կրկնակի քաղաքացիություն ունեցող մոլդովացիները, որոնք կմասնակցեն ռազմական գործողություններին Ուկրաինայում, կզրկվեն մոլդովական անձնագրից։ Այդ մասին հայտարարել է նախագահ Մայա Սանդուն։ Միաժամանակ, Քիշնևում պնդում են, որ առայժմ ոչ մի մոլդովացի չի զորակոչվել Ռուսաստանի զինված ուժեր, և ընդհանրապես, Ռուսաստանում նրանք համեմատաբար փոքրաթիվ են՝ մոտավորապես 76 հազար։

Ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներ կան Տաջիկստանից և Ուզբեկստանից՝ համապատասխանաբար 950 հազար և 1,5 միլիոն։ Այդ երկրներում նույնպես դեմ են, որ իրենց համաքաղաքացիները մասնակցեն ռազմական գործողություններին Ուկրաինայում։ Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատանը տեղեկացրել են, որ կամավորներն առանց ռուսաստանյան քաղաքացիության կհամարվեն վարձկաններ, ինչի համար նախատեսված է ազատազրկում 12-ից 20 տարի։ Ուզբեկստանում՝ 5-ից 10 տարի։ Ղրղզստանն իր հայրենակիցներին, որոնք ՌԴ-ում 223 հազար են, նախազգուշացրել է տասը տարվա ազատազրկման մասին։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա այնտեղից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսք, ըստ էության, չկա։

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Վարդան Հովհաննիսյանը նշել է, որ իր հայրենակիցները կամավոր մեկնել են Դոնբաս դեռ մինչ քաղաքացիություն առաջարկելը։ Սակայն անձնագրի տեսքով տրվող բոնուսը շատ հաճելի է, ասել է նա։ Պայմանագրային ծառայությունը, առավել ևս, Հովհաննիսյանը ամոթալի չի համարում, որովհետև Ռուսաստանում համապատասխան հնարավորությունն ամրագրված է օրենսդրորեն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսի» վստահ հաղթանակը՝ 3:0 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄիջուկային պատերազմի սպառնալիքը կսրի հակամարտությունը