‘Ապրիլի 15-ին հայտնի կդառնա Եվրո-2016-ին Բենզեմայի մասնակցության մասին որոշումը’

1152

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրո-2016-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցության մասին որոշումը  կընդունի ապրիլի 15-ին, տեղեկացնում է «INFOSPORT+»-ը:

Դեկտեմբերին 28-ամյա ֆուտբոլիստը հեռացվել էր ազգային հավաքականից «Լիոնի» կիսապաշտպան Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործի պատճառով: Բենզեմայի վրայից մեղադրանքները չհանվեցին, սակայն դատարանի որոշմամբ նրան թույլատրվում է շփվել Վալբուենայի հետ, ինչը նակինում արգելված էր: Փետրվարին դատական վերահսկողությունը Բենզեմայի վրայից մասնակիորեն հանվեց, նա կարող է շփվել Վալբուենայի հետ: Դատախազն այդ որոշումը բողոքարկեց, որն, ի վերջո, մերժվեց: Այսպիսով. Բենզեման եւ Վալբուենան միասին կարող են խաղալ ազգային հավաքականում:

«Ռեալի» հարձակվողին ազգային հավաքական հրավիրելու վերջնական որոշումը կընդունվի երկրի ֆուտվբոլի ֆեդերացիայի նիստի ժամանակ, որը կայանալու է ապրիլի 15-ին:

Նախորդ հոդվածը‘Ռոյ Քին. «Իբրահիմովիչի հետ ես նույնիսկ հետախուզության կգնայի»’
Հաջորդ հոդվածը‘ԸՕ-ի վերաբերալ ՀԿ-ների եւ կուսակցությունների առաջնային միասնական պահանջները’