‘Ռոյ Քին. «Իբրահիմովիչի հետ ես նույնիսկ հետախուզության կգնայի»’

1174

Իռլանդիայի հավաքակի լեգենդար կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին.

«Զլատանը նման է մի ֆուտբոլիստ, որի հետ միասին խաղալը պարզապես երջանկություն է: Նա իսկապես շատ լավն է:

Վերջերս իրականում դիտում էի նրա խաղը, իսկ մինչ այդ հեռուստատեսությամբ ՉԼ-ի մի քանի հանդիպում էի դիտել, և ինձ համար հասկանալի դարձավ, թե ինչու են այդքան շատ շշուկներ պտտվում նրա՝ Անգլիա տեղափոխության վրա:

Զլատանի հետ ես հետախուզության էլ կգնայի: Նա ոչ միայն լավ հարձակվող է, այլև հիանալի տղա ուժեղ բնավորությամբ, ինքնավստահ մարդ: Խաղադաշտում նրան պետք է աչքաթող չանել, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է Շվեդիայի հավաքականի համար»,- Քինի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Հիշեցնենք՝ Իռլանդիայի հավաքականը Եվրո-2016-ում միևնույն խմբում է հայտնվել Շվեդիայի, Իտալիայի և Բելգիայի հետ:

Նախորդ հոդվածը‘Հոջսոնը Եվրո-2016-ի մասնակից թիմերի մարզիչներից ամենաբարձր վարձատրվողն է’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 15-ին հայտնի կդառնա Եվրո-2016-ին Բենզեմայի մասնակցության մասին որոշումը’