‘Ապրիլի 9-ին ուսանողները դասադուլ կանեն’

1123

Համահայկական երիտասարդական շարժման անդամները ապրիլի 9-ին հայտարարում են դասադուլ՝ այսպիսի պահանջով. « Կեղծված ընտրությունների արդյունքում «հաղթած» թեկնածուն չպետք է հռչակվի նախագահ»

Ապրիլի 9-ին ժամը 09:00-ին նրանք հավաքվելու են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որից հետո կշրջեն տարբեր բուհերով և երթով կուղևորվեն Ազատության հրապարակ:

«Հիշեցնում ենք, որ դասադուլի դիմելը յուրաքանչյուր ուսանողի իրավունքն է, այն չի սահմանափակվում որևէ օրենքով:

Եթե ուսանողների հանդեպ կիրառվեն ճնշումներ, զգուշացումներ, ահաբեկումներ, խնդրում ենք դիմել մեզ: Մեր իրավաբանները կպաշտպանեն ձեր իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ։

 

Նախորդ հոդվածը‘Բալոտելին ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում. Times’
Հաջորդ հոդվածը‘Հայտնիների զավակները ԱԳՆ-ում ստացել են կցորդի աստիճան. Բաց նամակ’