‘Առաջատարները զիջում են դիրքերը. «Բարսելոնան» ևս պարտվեց (տեսանյութ)’

882

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնական բարձրանալու հնարավորություն ուներ, սակայն չօգտվեց առաջատար  «Ռեալի» սայթաքումից և պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»:

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»: Սան-Սեբաստյանի «Անոետա» մարզադաշտում կայացած խաղում գրանցեց ընդամենը մեկ գոլ. խաղի երկրորդ րոպեին Խորդի Ալբայի խփած ինքնագոլը 3 միավոր պարգևեց «Ռեալ Սոսյեդադին»: 

«Բարսելոնան» շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` 38 միավորով: Կատալոնական թիմը 1 միավոր է զիջում «Ռեալին», որը սակայն 1 հանդիպում պակաս է անցկացրել: «Ռեալ Սոսյեդադը» վաստակած միավորների թիվը հասցրեց 18 և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:

Ռ. ՍՈՍԻԵԴԱԴԲԱՐՍԵԼՈՆԱ

1-0 (1-0)

MC

 

1-0՝ Խորդի Ալբա 2՛ (ինք)

 

Ռ. ՍՈՍԻԵԴԱԴ. 1.Խերոնիմո Ռուլյի, 2.Կառլոս Մարտինես, 6.Ինյիգո Մարտինես, 15.Իոն Անսոտեխի, 24.Ալբերտո դե լա Բելյա, 5.Մարկել Բերգարա, 8.Էստեբան Գրաներո, 10.Խավի Պրիետո, 16.Սերխիո Կանալես (19.Յուրի Բերչիչե, 90), 18.Չորի Կաստրո (7.Ալֆրեդ Ֆինբոգասոն, 66), 11.Կառլոս Վելա (14.Ռուբեն Պարդո, 90)

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 2.Մարտին Մոնտոյա, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 24.Ժերեմի Մատյո (22.Դանի Ալվես, 70), 5.Սերխիո Բուսկետս, 6.Չավի, 8.Անդրես Ինյեստա, 7.Պեդրո Ռոդրիգես (11.Նեյմար, 58), 9.Լուիս Սուարես, 31.Մունիր Էլ Հադադի (10.Լիոնել Մեսսի, 46)

 

Զգուշացում՝ Կառլոս Վելա 39՛ (Ռ), Ինյիգո Մարտինես 43՛ (Ռ), Էստեբան Գրաներո 51՛ (Ռ), Ալֆրեդ Ֆինբոգասոն 89՛ (Ռ), Մարկել Բերգարա 90՛ (Ռ), Ժերեմի Մատյո 34՛ (Բ), Դանի Ալվես 76՛ (Բ), Խորդի Ալբա 89՛ (Բ), Նեյմար 90՛ (Բ)

 

74

ԳՆԴԱԿԻ %

26

20 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

7

ՏՈՒԳԱՆՔ

13

0

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

0

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Անգլիայի գավաթ. «Արսենալը» ևս հաջորդ փուլում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ֆերնանդո Տորես, բարի վերադարձ տուն» (տեսանյութ, լուսանկարներ)’