‘Առաջիկայում Հայաստան կհասնի ԱԷԿ-ի նոր տուրբոգեներատորը – News.am’

3861

Ռուսաստանյան «Ուժային մեքենաներ» ԲԲ ընկերությունը Մեծամորի ԱԷԿ-ի համար առաջին տուրբոգենրատորը կառաքի, փոխանցում է News.am-ը:

Սարքավորումը կառաքեն ծովով մինչեւ Փոթիի նավահանգիստ, որտեղից այն ցամաքային ճանապարհով կհասնի ԱԷԿ-ին:

2016 թվականի դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն՝ «Ուժային մեքենաներ» ԲԲԸ-ն պետք է ՀԱԷԿ-ի համար մշակի եւ առաքի երկու տուրբոգեներատոր՝ 236 մեգավատտ հզորությմաբ եւ գրգռման եւ տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով:

Նոր տուրբոգեներատորները կփոխարինեն հներին, որոնք 1970-ականների վերջում են պատրաստվել:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան․Այնքան հասկանալի Թուրքիան’
Հաջորդ հոդվածը‘«Սանիտեկը» խոստանում է ավտոպարկը հանել փոխքաղաքապետի հորը պատկանող տարածքից (փաստաթուղթ)’