«Առաջին աղքատ նախագահը»․ Պերուում նախագահ է դարձել երկրի պատմության մեջ ամենաձախ քաղաքական գործիչը

541

Երկար վիճաբանություններից հետո Պերուի ընտրական հանձնաժողովը հուլիսի 6-ին կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլից հետո հաղթող է ճանաչել «Ազատ Պերու» ձախակողմյան կուսակցության առաջնորդ, գյուղացու զավակ, նախկին դպրոցական ուսուցիչ և արհմիութենական գործիչ Պեդրո Կաստիլյոյին։

Կաստիլյոն հաղթել է նվազագույն առավելությամբ՝ հավաքելով 50,12 % կամ ընդամենը 44 058 ձայն ավելի, քան իր մրցակիցը՝ լիբերալ Կեյկո Ֆուհիմորին։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Կաստիլյոն իր համակիրներին հավաստիացնում էր․ «Հարուստ երկրում այլևս աղքատներ չեն լինի»։ Նա խոստացել է, որ կհրաժարվի նախագահական աշխատավարձից և կշարունակի ապրել ուսուցչական եկամուտների հաշվին։

«Սա Պերուի առաջին աղքատ նախագահն է»,- նրա մասին ասել է փորձագետ Ուգո Օտերոն։

Վերլուծաբանները 51-ամյա Կաստիլյոյին անվանում են Պերուի պատմության ընթացքում ամենաձախակողմյան նախագահը։ Սակայն ի տարբերություն հարևան Վենեսուելայի առաջնորդներ Ուգո Չավեսի և Նիկոլաս Մադուրոյի՝ նա ռազմաշունչ հակաամերիկանիզմ չի քարոզում, այլ կենտրոնանում է սոցիալ-տնտեսական ոլորտի ուղղությամբ։ Քարոզարշավի ընթացքում նա նաև խոստացել է մեկ միլիոն նոր աշխատատեղ ստեղծել ենթակառուցվածքային նախագծերի օգնությամբ, փոքր բիզնեսին աջակցելու  միջոցով։ Նա նաև մտադիր է պետականացնել լեռնահանքային և նավթի արդյունաբերությունները և բարձրացնել հարուստ պերուացիների հարկերը։

Փոխանցում է BBC-н:

Նախորդ հոդվածըՖրանսիայի նախագահին կարող էին գաղտնալսել Pegasus ծրագրի օգնությամբ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Կիպրոսի հարցը