‘Առատ ձյան արդյունքում «գերության» մեջ էր հայտնվել 35 ավտոմեքենա’

803

Նախօրեին Հայաստանի մարզերում ձյան առատ տեղումների հետևանքով հոկտեմբերի 7-ի գիշերը փակվել են որոշ ներհանրապետական ճանապարհներ, մասնավորապես՝ Երևան-Վանաձոր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում 35 ավտոմեքենաներ արգելափակվել էին ձնակույտում: Սակայն 9:45-ի տվյալներով՝ մեքենաները «ազատվել են ձնակույտի գերությունից»:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Ռուսաաստանում խաղացողները կորցնում են մոտիվացիան’
Հաջորդ հոդվածը‘Արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր’