‘Առնվազն հազար զինվորականներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ուկրաինայի արևելքում’

1063

ՆԱՏՕ-ի անդամ երկրների և այլ պետությունների առնվազն հազար զինվորականներ կմասնակցեն զորավարժություններին Ուկրաինայի արևելքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Գրեգորի Հիքսը:

 Նրա խոսքով՝ «Սրընթաց եռաժանի» զորավարժություններին Միացյալ Նահանգների նախապատրաստությունը շարունակվում է, հաղորդել է Reuters-ը:

 Զորավարժությունները նախատեսված են սեպտեմբերի երկրորդ կեսին: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնը դեմ է ահաբեկիչներին փրկագին վճարել պատանդների համար ‘
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետության» գրոհայինները տեսագրել են ևս մի ամերիկացի լրագրողի մահապատիժը’