‘Ասադ. Իմ օրինակարգության աղբյուրը ժողովուրդն է’

983

Իմ օրինակարգության աղբյուրը ժողովուրդն է: Այս մասին Սիրիայի նախագահը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Իմ հեռանալու վերաբերյալ հայտարարությունները, որ մենք լսում ենք ճգնաժամի սկզբից ի վեր, արտացոլում են Արևմուտքի տեսակետը և գաղութատիրական են: Քանի որ Արևմուտքը չի ընդունում գործընկերային հարաբերություններ,- նշել է նա:- Եթե նրանց ինչ-որ պետություն դուր չի գալիս, նրանք փորձում են փոխել այդ երկրի կառավարությունը կամ նախագահին: Եւ երբ նրանք դա կիրառում են, հաշվի չեն առնում ժողովրդի կարծիքը: Նրանց համար ամեն ինչ շատ պարզ է՝ մեզ նախագահը դուր չի գալիս, ուրեմն նրան կփոխենք»:

Ասադը նաև հայտարարել է, թե նույն բանը տեղի է ունենում Ուկրաինայում: «Դա նաև նրանց նպատակն է Ռուսաստանում. նրանց դուր չի գալիս նախագահ Վլադիմիր Պուտինը, և նրան «դիվականացնում են»: Այդպես է ամենուրեք»,- հայտարարել է Սիրիայի նախագահը:

«Սիրիայի ժողովուրդն ինքն է որոշելու իր ճակատագիրը, և մեզ չի հուզում, թե այդ մասին ինչ կասեն արևմտյան երկրները կամ նրանց տարածաշրջանային դաշնակիցները,- ասել է Ասադը:- Մեզ չի հուզում՝ ինչ կասեն. նախագահը լեգիտի՞մ է, թե՞ չէ, կհեռանա՞, թե՞ կմնա: Իմ օրինակարգության աղբյուրը ժողովուրդն է»:

Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի ուղեգրին, այդ հարցն այլևս չի քննարկվում»’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Իշխանությունները չեն կարեւորում ԵՄ հետ հարաբերությունները’