‘Կլոպ. «Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի ուղեգրին, այդ հարցն այլևս չի քննարկվում»’

1033

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ: Գերմանացի մասնագետը նաև նշել է, որ ակումբը չի կարող այս մրցաշրջանում պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

«Մեզ նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ: Դեռ վաղ է խոսել նորեկների մարզավիճակի մասին: Ամեն դեպքում, «Բորուսիա»-ն ռիսկի չի դիմի:

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի ուղեգրին, այդ հարցն այլևս չի քննարկվում: Անիմաստ է մտածել այդ մասին»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 26-րդ տուրից հետո դորտմունդյան ակումբի ակտիվում կա 33 միավոր: Թիմը մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում է:

 

Նախորդ հոդվածը‘Apple-ի ղեկավարն իր ամբողջ փողը կտրամադրի բարեգործությանը’
Հաջորդ հոդվածը‘Ասադ. Իմ օրինակարգության աղբյուրը ժողովուրդն է’