‘Ասադ. «Մենք քիմիական զենք չունենք»’

2184

Սիրիան այլևս քիմիական զենք չունի, նա դրանից ազատվել է հինգ տարի առաջ, իսկ այն մեղադրանքները, թե իշխանությունները քիմիական զենք են կիրառում, տարբեր երկրներ օգտագործում են որպես առիթ՝ սիրիական տարածք ներխուժելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը ռուսաստանյան НТВ հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Դամասկոսի իշխանությունները բազմիցս մեղադրվել են ընդդիմության դեմ թունավոր նյութեր կիրառելու համար: 2017 թ. ապրիլին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օդային հարվածներ հասցրին Սիրիայի մայրաքաղաքի շրջանում գտնվող այն օբյեկտներին, որոնք, դաշնակիցների կարծիքով՝ կապ ունեին քիմիական զենքի արտադրության հետ:

Կիրակնօրյա հարցազրույցում Ասադը Սիրիայում ռուսաստանյան զորքերի առկայությունը բացատրել է «միջազգային ուժերի հավասարակշռության վերականգնման» անհրաժեշտությամբ: Նա նաև հրաժարվել է Արևմուտքի օգնությունից ետպատերազմյան շրջանում երկիրը վերականգնելիս՝ պնդելով, որ սիրիացիներն ինքնուրույն գլուխ կհանեն՝ արտասահմանում ապրող իրենց հայրենակիցների և պետական գանձարանի օգնությամբ:

Սիրիայի վերականգնման համար, որտեղ արդեն 7 տարի չեն դադարում ռազմական գործողությունները, անհրաժեշտ կլինի մինչև 350 միլիարդ եվրո:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է Հենրիխ Մխիթարյանի ենթադրյալ սիրելին’
Հաջորդ հոդվածը‘Մոգերինին կողմ է բանակցություններ սկսելու Ալբանիայի հետ’