‘Մոգերինին կողմ է բանակցություններ սկսելու Ալբանիայի հետ’

2121

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է, որ ԵՀ-ն խորհուրդ է տալիս անդամակցության հարցով բանակցություններ սկսել ինչպես Մակեդոնիայի, այնպես էլ Ալբանիայի հետ, և հույս ունի, որ անդամ երկրները համապատասխան որոշում կկայացնեն:

Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Նիդեռլանդները կարող է դեմ հանդես գալ Ալբանիայի հետ բանակցություններ սկսելուն: Քաղաքական որոշումը կարող է ընդունվել հունիսի 28-29-ին ԵՄ գագաթնաժողովում:

Ներկա պահին Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական թեկնածուներ են Ալբանիան (2014 թվականից), Մակեդոնիան (2015-ից), Չեռնոգորիան (2010-ից), Սերբիան (2012-ից) և Թուրքիան (1999-ից): Նախկինում Եվրամիությանն անդամակցելու հարցով բանակցություններ են սկսվել նրանցից երեքի հետ՝ Թուրքիայի (2005 թ.), Չեռնոգորիայի (2012 թ.) և Սերբիայի (2014 թ.):

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ասադ. «Մենք քիմիական զենք չունենք»’
Հաջորդ հոդվածը‘Մահափորձ Զիմբաբվեի նախագահի դեմ’