‘Ասանժը՝ առանց ինտերնետի’

1831

Էկվադորը Ջուլիան Ասանժին զրկել է համացանցից:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ WikiLeaks-ի հիմնադրի հաղորդագրությունները սոցիալական ցանցերում բազմիցս վտանգել են Կիտոյի դիվանագիտական հարաբերություններն այլ պետությունների հետ:

Վերջին կաթիլը դարձել է Twitter-ում կատարված գրառումը, որում Ասանժը Սկրիպալի գործով ՌԴ դիվանագետների արտաքսումը Մեծ Բրիտանիայից  անվանել է «վատ դիվանագիտության նմուշ»:

Ավելի վաղ նա բազմիցս քննադատել է Գերմանիայում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալությունը:

Ընդ որում՝ դեռ 2017 թ. ավստրալացին գրավոր պարտավորություն է ստանձնել Էկվադորի կառավարության առջև՝ չտարածել քաղաքական բնույթի նման հաղորդագրություններ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում սպասում են ընտրությունների նախնական արդյունքներին’
Հաջորդ հոդվածը‘Իռլանդիայում տեղի կունենա հանրաքվե աբորտի վերաբերյալ’