‘Իռլանդիայում տեղի կունենա հանրաքվե աբորտի վերաբերյալ’

1842

Մայիսի 25-ին Իռլանդիայում տեղի կունենա հանրաքվե աբորտի մասին օրենքի ազատականացման հարցով: Այդ օրն ընտրողները կպատասխանեն այն հարցին, թե արդյո՞ք պաշտպանում են սահմանադրության 8-րդ լրացումը, որը երաշխավորում է մոր և նրա չծնված զավակի կյանքի իրավունքը, թե՞ հանդես կգան դրա փոփոխության օգտին:

Աբորտը Իռլանդիայում մինչև հիմա արգելված է օրենքով և թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, այդ թվում՝ եթե վտանգ է սպառնում մոր կյանքին:

Իռլանդիայում ընտանիքի պլանավորման ընկերության տվյալներով՝ 8-րդ լրացման գործողության մեջ մտնելուց ի վեր՝ 1983 թվականից, ավելի քան 170 հազար իռլանդացի կանայք աբորտ են արել արտասահմանյան կլինիկաներում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ասանժը՝ առանց ինտերնետի’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ կգա Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը’