Աստանան Մոսկվայի հետ կքննարկի ռուսաստանցիների խնդիրը

463

Աստանան Մոսկվայի հետ բանակցություններ կանցկացնի՝ Ղազախստան ժամանող  մեծ թվով ռուսաստանցիների խնդիրը լուծելու համար, հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Վերջին օրերին մեզ մոտ Ռուսաստանից շատ մարդիկ են գալիս։ Նրանց մեծ մասը ստիպված հեռացել է անելանելի իրավիճակի պատճառով։ Մենք պետք է հոգատարություն ցուցաբերենք և ապահովենք նրանց անվտանգությունը։ Դա քաղաքական և մարդասիրական հարց է։ Ես կառավարությանը հանձնարարել եմ ձեռք առնել անհրաժեշտ միջոցառումներ»,- երեքշաբթի Թուրքեստանի հասարակության հետ հանդիպման ընթացքում ասել է Տոկաևը։

Նախագահի խոսքով՝ «արտասահմանից ժամանողներին անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի, սակայն նրանք որևէ արտոնություն չեն ստանա, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի օրենքի և մեր պարտավորությունների համաձայն»։

«Մենք բանակցություններ կանցկացնենք ռուսաստանյան կողմի հետ և այդ խնդիրը կլուծենք՝ ելնելով մեր երկրի շահերից»,- հայտարարել է Տոկաևը։ Նա հիշեցրել է ղազախական ասացվածքը՝ «Հարևանների հետ բարի հարաբերությունները հանգստության գրավականն են»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԳութերիշը կոչ է արել փակել «միջուկային շանտաժի» դարաշրջանը
Հաջորդ հոդվածըԿայացել է Սինձո Աբեի հուղարկավորության արարողությունը