‘Աստվածաշնչի 300 հազար օրինակ գաղտնի տեղափոխում են Իրան’

1169

Աստվածաշնչի պարսկերեն թարգմանված 300 հազար օրինակ գաղտնի տեղափոխվում է Իրան, հաղորդել է The Times-ը: Այդ մասին հայտարարել են Աստվածաշնչի այդ թարգմանության հեղինակները՝ Լոնդոնում գրքի շնորհանդեսին: Նախատեսվում է, որ գրքի 300 հազար օրինակները Իրանում կհայտնվեն առաջիկա երեք տարում:

Իրանի մուսուլման հոգևորականությունը դեմ է Աստվածաշնչի տարածմանը և հետապնդում է նրանց, ովքեր դա անում են: Աստվածաշնչի մի քանի օրինակ երկիր բերելու համար ազատազրկում է սպառնում: Միևնույն ժամանակ, Իրանում աշխատող միսիոներական խմբերը հայտարարում են, որ այդ երկրում քրիստոնեական հանրությունն աշխարհում ամենաարագ աճողներից է: Միսիոներների հաշվարկով՝ այս պահի դրությամբ դրանց թիվը հասնում է 400 հազարի և աճում է տարեկան 20 %-ի չափով:

Այժմ Իրանի բանտերում են պահվում ավելի քան 60 քրիստոնյաներ, ոստիկանությունը շարունակում է հետապնդել «տնային եկեղեցիները», որտեղ հավատացյալների ոչ մեծ խմբեր հավաքվում են աղոթելու և Աստվածաշունչը քննարկելու: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Երկկողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի և Իրանի ԱԳՆ ղեկավարի միջև’