‘Ավանում եւ Աջափնյակում ջուր չի լինի’

924

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 18-ին` ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

 

Նախորդ հոդվածը‘Աշուն է գալու (արդեն եկել), թեժ է լինելու ‘
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Էբոլայի համաճարակը սպառնում է գլոբալ անվտանգությանը’