‘Ավելի լավ թալանելու Երևան. Մամուլ’

1199

Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել ամիսներ առաջ ՎՊ-ին ուղարկված գրավոր հարցման պատասխանից: Թերթին տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության և հիմնանորոգման աշխատանքները, և պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ն հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել:

Քաղաքապետարանի կողմից հիմնադրված «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն էլ Եռաբլուրի անտառ-պուրակի՝ Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ: ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեև պայմանագրով նախատեսված և ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որևէ ծառ չկա: Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ ծխելու դեմ պայքարի ակցիայում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը իր ունեցվածքի մասին. երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում. Մամուլ’