‘Ավելի քան 2 մլրդ դրամ՝ արտահերթ ընտրությունների համար’

1460

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործառույթները կազմակերպելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում:

Ըստ այդմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,707.144.2 հազար դրամ, ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 10,000,0 հազար դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 234,224.8 հազար դրամ:

Նախորդ հոդվածը‘Լրագրողների ընկերությունը կոչ է անում վերադարձնել CNN-ի լրագրողի անցաթուղթը’
Հաջորդ հոդվածը‘Թրյուդոն ներողություն է խնդրել Կանադայի կողմից’