‘Լրագրողների ընկերությունը կոչ է անում վերադարձնել CNN-ի լրագրողի անցաթուղթը’

1639

Սպիտակ տանը կից լրագրողների ընկերությունը (WHCA) խնդրել է վերադարձնել CNN հեռուստատեսության թղթակից Ջիմ Աքոսթայի մշտական անցաթուղթը, որից նա ժամանակավորապես զրկվել է չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանելու համար:

«Ընկերությունը վճռականորեն առարկում է Գաղտնի ծառայության կողմից տարամադրված վկայականը որպես լրագրողի նկատմամբ պատժամիջոց օգտագործելու՝ Թրամփի աշխատակազմի որոշմանը: Սպիտակ տուն մուտքն արգելելը չափ ու սահման անցնող արձագանք է ենթադրյալ զանցանքին և անընդունելի վարքագծին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

WHCA-ն կոչ է անում «անհապաղ չեղյալ հայտարարել այդ անհիմն որոշումը», որը, իրենց կարծիքով՝ վարչակազմի թուլության դրսևորումն է:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան’
Հաջորդ հոդվածը‘Ավելի քան 2 մլրդ դրամ՝ արտահերթ ընտրությունների համար’