Ավիավթարից զոհվել է Չիլիի նախկին նախագահը

421

Չիլիի նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան փետրվարի 6-ին զոհվել է ուղղաթիռի վթարի պատճառով, հաղորդել է Associated Press-ը։

Չիլիի ներքին գործերի նախարարը հաստատել է նախկին նախագահի մահը։ Ավիավթարի պատճառի մասին մանրամասներ չեն հրապարակվել։

Պինյերան Չիլիի նախագահն էր 2010-2014 և 2018-2022 թվականներին։ Նա 74 տարեկան էր։

Նախորդ հոդվածըԿլոպը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»
Հաջորդ հոդվածըԶինվորի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական վարույթ են նախաձեռնել