‘Ավստրալական ՌՕՈՒ-ն միանում է Իրաքում «ԻԼԻՊ»-ի դեմ պայքարին’

899

Իրաքում «Իսլամական պետության» գրահայինները մահապատժի են ենթարկել ևս մի պատանդի: Շաբաթ օրը համացանցում է հայտնվել  բրիտանացի Դևիդ Հեյնսի մահապատժի տեսագրությունը՝ «Ուղերձ Ամերիկայի դաշնակիցներին» վերտառությամբ: Հեյնսն աշխատում էր հասարակական կազմակերպությունում և մարդասիրական օգնություն էր հասցնում Սիրիա, որտեղ էլ առևանգվել էր մեկ տարի առաջ:

«ԻԼԻՊ»-ի դիրքերին օդային հարվածներ հասցնող ԱՄՆ ՌՕՈՒ-ի գործողությանը որոշել է միանալ նաև Ավստարալիան: «Մարդասիրական կազմակերպության աշխատակցի մահապատիժը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ այդ ահաբեկչական կազմակերպությունը ոչ միայն չարիք է գործում, այլև դրանից հաճույք է ստանում: Մեր կառավարությունը որոշել է պատրաստել և Արաբական Միացյալ Էմիրություններում գործի գցել ռազմական խմբավորում, որն Իրաքի տարածքում կնպաստի «ԻԼԻՊ»-ի դեմ ռազմական գործողությունների հաջող ընթացքին»,- հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը:

ԱՄԷ կուղարկվեն Hornet տիպի ութ գրոհային ինքնաթիռներ, կապի օդանավ, տրանսպորտային օդանավ, ինչպես նաև 600 հոգանոց ցամաքային ստորաբաժանում: Փոխանցում է euronews 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Մարտնչող» Վովա Գասպարյանը` երկու քարի արանքում’
Հաջորդ հոդվածը‘«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում 1 ժամով անջատել էլեկտրականությունը՝ ի նշան բողոքի’